Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արտակ Բեգլարյանի կոչը

Արտակ Բեգլարյանի կոչը
20.09.2023 | 07:41

Սիրելի հայրենակիցներ, այլևս ժամանակ չկա, սա Արցախի վերջի սկիզբն է:

Խնդրում եմ, բոլորդ արեք ձեր առավելագույնը:

Ձեր եղբայրներն ու քույրերը, ձեր զավակները, ձեր մայրերն ու հայրերը մորթվում են այստեղ:

Ձեր հայրենիքն ու արժանապատվությունը մորթվում է այստեղ:

Ձեր անվտանգությունն ու ինքնությունը մորթվում է այստեղ: Եվ դուք լռո՞ւմ եք այդտեղ:

Խնդրում եմ կանգնեք ու պահանջեք աշխարհից ու ՀՀ իշխանությունից` անել առավելագույնը:

Հաջորդ ցեղասպանությունը լինելու է Հայաստանում:

Ի զե՛ն, ի կո՛չ, ի գո՛րծ:

Մի՛ եղեք կույր

Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ